Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Ինչու՞ են ձերբակալել Նարեկին և Վազգենին

Ինչու՞ են ձերբակալել Նարեկին և Վազգենին
14.11.2025 | 14:20

Որքանով հասցրել եմ մամուլից ծանոթանալ, տղաների նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել երկու արարքի համար։

1. Որ տղաները եթերի ժամանակ Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին անվանել են «բոզի տղա»։

2. Որ Նարեկ Սամսոնյանը Ալեն Սիմոնյանին ասել է, որ իշխանափոխությունից հետո իր ձեռքի թուղթը Ալեն Սիմոնյանն ուտելու է։

Հիմա գանք հերթով.

1. Նախ սկսենք նրանինց, որ վերոնշյալ սուբեկտների` Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած «բօզի տղա»-ն նախադեպային չէ։

Օրինակ, եթե բառի հապավումը բացենք (բարոյական օրենքներից զուրկ) և անալոգիա կիրառենք, ապա Ալեն Սիմոնյանին «անբարոյականի վաստակ» ԱԺ հարթակից են անվանել և ավելի մեծ լսարանի առաջ։

Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա առնվազն եղել է, թե Սյունիքում ողջույնի տեսքով և թե բազմահազարանոց մարդկանց վանկարկումների ձևաչափով։

Եվ նշվածներից, ոչ մեկի դեպքում, որքանքվ, որ ինձ հայտնի է, ոչ ոքի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չէր իրականացվել։

2. Իսկ ինչ վերաբերվում է իշխանափոխությունից հետո, թուղթ ուտելը դիտարկել, որպես սպառնալիք, ապա հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի մի քանի թևավոր սպառնալիք պարունակող արտահայտություններ՝ ուղղված ընդիմությանը.

Ասֆալտին պառկըցընել

ԲորՁյուր լիզել տալ

Շինել ընդիմությանը

ԿԳԲ-ի պադվալներ գցել...

Որքան տեղյակ եմ՝ Նիկոլ Փաշինյանը ևս չի ենթարկվել հանրային քրեական հետապնդման։

ՈՒստի ստացում է, որ ընդիմադիր հայացքներ ունեցող Նարեկի և Վազգենի դեպքում ընտրովի արդարադատությունը բացատրվում է, քաղաքական կապրիզով։

Եթե այլ բացատրություն չկա, ապա տղաները դասական քաղաքական բանտարկյալներ են։

Մկրտիչ ՍԱՂՈՅԱՆ

Հ.Գ.

Հայհոյանքը, սպառնալիքը, գռեհիկությունը, մարդկանց վրա թքելը, միանշանակ, արատավոր մշակույթ է։

Բայց եկեք տեսնենք, թե ո՛վ և ովքե՛ր են այդ մշակույթը ձևավորել մեր երկրում, ովքե՛ր են այդ մշայույթի նախադեպը ստեղծողներն ու արմատավորողները։

Իսկ գուցե պատճա՞ռն է պետք վերացնել։

Իսկ գուցե պետք չէ՞ ասել «շան լակոտ», որ քեզ հետո չասեն` «բոզի տղա»:

Իսկ գուցե պետք չէ՞ «բումերանգ նետել» ու հետո բողոքել «բումերանգի էֆեկտից»։

Հիշեք հին ասացվածքը` «քամի ցանողը փոթորիկ է հնձում»:

Դիտվել է՝ 169

Մեկնաբանություններ